Առաջիկա օրերի եղանակը

Վրաստանում հունիսի 6-7-ը կպահպանվի անձրևային եղանակ, տեղ-տեղ՝ կայծակ, արևելյան Վրաստանում հնարավոր է կարկուտ, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Ըստ կանխատեսման՝ օդի ջերմաստիճանը ցերեկը հարթավայրերում և ցածրադիր գոտիներում կլինի +22, +27 աստիճան:

Գործակալության փոխանցմամբ՝ հունիսի 8-9-ը Արևմտյան Վրաստանում կդիտվի արևոտ եղանակ` մինչև +31, +33 աստիճան տաքությամբ։ Արևելյան Վրաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա:

Մայրաքաղաք Թբիլիսիում կտեղա կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +26, +28 աստիճան։