Օմբուդսմենը հանդիպել է ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամներին

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանին հանդիպել է Հանրային պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամների հետ։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Թբիլիսիում և շրջաններում գործող ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանրային պաշտպանը ցանկություն է հայտնել խորացնել համագործակցությունը Էթնիկ փոքրամասնությունների խորհրդի հետ և նշել, որ հաստատության մանդատի շրջանակներում հարկավոր է աշխատել՝ շահավետ արդյունքների հասնելու համար։