Թբիլիսիի Համալսարանի փողոցը կվերականգնվի

Թբիլիսիի Վակե թաղամասի Համալսարանի (Ունիվերսիտետիս) փողոցի վերականգնումը նախատեսվում է սկսել հունիսին։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետարանի ենթակառուցվածքների զարգացման քաղաքային ծառայության ղեկավար Գիորգի Աբութիձեն։

«Այս տարի բացի Ծերեթելի պողոտայից նախատեսում ենք վերականգնել նաև Համալսարանի փողոցը։ Աշխատանքները կսկսվեն հունիսին։ Ենթակառուցվածքային աշխատանքների համար լավ ժամանակաշրջանն ամառն է, սակայն Ծերեթելիի վերականգնման նախագիծը մասշտաբային է, որի համար պետք է 8 ամիս», — ասել է Աբութիձեն։

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը Համալսարանի փողոցի վերականգնման համար մրցույթ է հայտարարել ապրիլի 13-ին։