ԹՊՀ-ի ուսանողները նոր պահանջներ են առաջադրել

Մարտի 10-ից սկիզբ առած եւ 4 օր շարունակված` Թբիլիսիի պետական համալսարանի ուսանողների բողոքի ցույցերի արդյունքում, համալսարանի ղեկավարությունն ըստ էության տեղի տվեց ուսանողների պահանջին: Մասնավորապես` իր թեկնածությունը հանեց Գիորգի Գափրինդաշվիլին, ով համալասարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն էր ու համարվում էր բուհի գործող ռեկտոր Լադո Պապավայի հովանավորյալը: Այսուհանդերձ, չնայած ուսանողների այս նվաճմանը, ցուցարարներից ոմանք չեն լքում համալսարանի տարածքը` փորձելով շարունակել բողոքի ալիքը, որպեսզի` ինչպես իրենք են նշում, կարողանան հասնել լիարժեք ինքնավարության:

Զուգահեռաբար,  մարտի 15-ին բողոքի ցույց էին կազմակերպել այսպես կոչված ազատ ուսանողները, ովքեր մինչ այդ հանդես էին գալիս բողոքի ցույցի կազմակերպիչների դեմ: Իրենք իրենց ազատ ուսանողներ անվանող խումբը պահանջում է հետաքննություն սկսել ուսանողների և լրագրողների հանդեպ բռնության փաստերի վերաբերյալ, կոչ են անում ուսանողական ինքնավարման ներկայացուցիչներին հրաժարվել իրենց մանդատներից: Պահանջում են փոխել համալսարանի գիտական խորհրդի անդամների ընտրության կարգը:
03224ff40c82795d5f69dd66f727a502

Հարկ է նշել նաեւ, որ ինքաբացարկից հետո, Թբիլիսիի պետական համալսարանի աշխատակազմի ղեկավարի արդեն նախկին թեկնածու Գիորգի Գափրինդաշվիլին կոչ էր արել նաեւ համալսարանի ռեկտոր Լադո Պապավային հրաժարական տալ: Գափրինդաշվիլին նշել է, որ Պապավան` լինելով համալսարանի առաջին դեմքը իրավիճակի կարգավորման նպատակով, ոչ մի քայլ չի ձեռնարկել:

882157_1521452758164683_5133322038749391022_oԻր հերթին համալսարանի ռեկտորը ստեղծված լարված իրավիճակի մեջ է մեղադրել որոշ քաղաքական ուժերի, առնաց անուններ նշելու: Պապավան հավելել է, որ բացի քաղաքական ուժերից կան նաև երկրի թշնամիներ, ովքեր հետաքրքրված են երկրում անկայուն իրավիճակ ստեղծելով: Պապավան նշել է նաև, որ համալսարանի շահերից ելնելով չի պատրաստվում լքել իր պաշտոնը:

Թողնել պատասխան