Թուրքիայում զոհվածների մեծ մասի ինքնությունը հաստատված է

Թուրքիայում  տեղի ունեցած ահաբեկչական հարձակման արդյունքում տուժած Վրաստանի քաղաքացիների վերաբերյալ  Թուրքիայում  Վրաստանի դեսպանատան «թեժ գծին»տեղեկատվություն չի փոխանցվել : Այս մասին հայտարարել է Թուրքիայում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իրակլի Կոպլատաձեն:  Նրա խոսքով` զոհվածների թվում չկան Վրաստանի քաղաքացիներ:

«Զոհվածներից 20-ի ինքնությունը հաստատված է, նրանց թվում Վրաստանի քաղաքացիներ չկան: Մնացածների ինքնությունը դեռեւս չի հաստատվել»,- հայտարարել է դեսպանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում մարտի 13-ին տեղի ունեցած ուժգին պայթյունի հետեւանքով մահացել է մինչեւ 37 մարդ, փոխանցել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեդ Մեուզզինօղլուի:  Տեղեկացնում է  «Interpressnews»-ը` հղում կատարելով «Ռոյթերս» լրատվականին:

Նախարարի խոքսով`  պայթյունի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացած 71 անձինք տեղափոխվել են հիվանդանոց:  Նրանցից 15-ի վիճակը ծանր է գնահատվում:  Անկարայում մարտի 13-ին տեղի ունեցած պայթյունի համար դեռեւս պատասխանատվություն ստանձնող չի եղել: Զուգահեռաբար ` Թուրքիայի անվտանգության մարմիններին, իսկ մասնավորապես հետախուզական ծառայությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ`  հարձակումը իրականացրել է «Քրդական բանվորական կուսակցության»-ը հարող խմբավորման կողմից:

Թողնել պատասխան