Կրոնական հարցերի ազգային ​​գործակալությունը շնորհավորում է Վիրահայոց թեմին Սուրբ Ծննդի առթիվ

Կրոնական հարցերի ազգային ​​գործակալությունը շնորհավորում է Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմին և հայ ժողովրդին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ։

«Սուրբ Ծնունդը քրիստոնեական ամենամեծ տոնն է, որը փոխել է աշխարհը։ Տիրոջ մկրտությունը, ըստ Նոր Կտակարանի, կապված է Հովհաննես Մկրտչի կողմից Հորդանան գետում Հիսուս Քրիստոսի մկրտության հետ: Կրոնական հարցերի պետական ​​գործակալությունը շնորհավորում է Վիրահայոց թեմին, հայ ժողովրդին, մաղթում ուրախ տոն և հաջողություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Հայ Առաքելական եկեղեցին և հայ ժողովուրդը այսօր նշում է քրիստոնեական մեծագույն տոնը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը, ավելի վաղ Հայ առաքելական եկեղեցու ծխականներին շնորհավորանքներ էր հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Տաթև Խոցանյան