Կվիրիկաշվիլիի և Բայդենի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել

Նոյեմբերի 4-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: ԱՄՆ-ի փոխնախագահը խոսել է Վրաստանի խորհրդարանական ընտրությունների կարևորության մասին և վարչապետին ու նրա քաղաքական թիմին շնորհավորել է հաղթանակի կապակցությամբ: Բայդենի գնահատմամբ «Վրացական երազանքի» համոզիչ հաղթանակը պետության համար հանդիսանում է բարեփոխումներ շարունակելու կարևոր հնարավորություն: ԱՄՆ-ի փոխնախագահը կարևորել է Վրաստանի ժողովրդավարական առաջընթացը տարածաշրջանում: Խոսակցությունը նաև վերաբերվել է Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերին: Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանի կառավարությունը ԱՄՆ-ի աջակցությանը մեծ կարևորություն է տալիս և Ջո Բայդենին շնորհակալություն է հայտնել: Բայդենը դատապարտել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ռազմական խմբավորումներ ստեղծելու փաստաթղթի՝ Ռուսաստանի Պետդումայի կողմից հաստատելու փաստը և Գիորգի Կվիրիկաշվիլիին ևս մեկ անգամ վստահեցրել ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը:

Թողնել պատասխան