Իրանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 200-ից

Կիրակի երեկոյան Իրանում գրանցված երկրաշարժի հետևանքով 200-ից ավելի  մարդ է զոհվել, ավելի քան 1500-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Փրկարարական աշխատանքները մեկնարկել են լուսադեմին: Հնարավոր է, որ փլատակների տակ դեռևս կենդանի մարդիկ կան: BBC-ն հաղորդում է, որ  փրկարարական աշխատանքներին խանգարում են սողանքները: Որոշ բնակավայրեր զրկված են էլեկտրականությունից և կապի միջոցներից: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այս շրջանում 19.000 մարդ է բնակվում:

Հիշեցնենք՝ նախօրեի երեկոյան 7,3 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Իրան-Իրաք սահմանին: Էպիկենտրոնը Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հեռավորության վրա է: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև Իրաքի Էրբիլ, Ղալաբջա, Դոհուկ արվարձաններում, ուր մեծամասամբ քրդեր են բնակվում: Ցնցումներ են զգացել նաև Բաղդադի բնակիչները:

Թողնել պատասխան