Ջեջելավային առաջարկում են անցնել դիվանագիտական ծառայության

Վրաստանի վարչապետը ԿԳ նախկին նախարար Ալեքսանդր Ջեջելավային առաջարկել է անցնել դիվանագիտական աշխատանքի: Կվիրիկաշվիլին ասել է, որ վերջնական որոշում պետք է կայացնի Ջեջելավան. «Նրան առաջվա նման գրավում է բիզնես գործունեությունը՝ մանկավարժության ուղղությամբ, կրթության ոլորտում: Տեսնենք՝ ինչ որոշում նա կընդունի, Ջեջելավան մեր թիմի անդամ է, արժանի մարդ»,- ասել է Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան