Թբիլիսիի նոր քաղաքապետը սկսում է աշխատել

Թբիլսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն անցնում է պաշտոնական լիազորություններին: Այսօր նա քաղաքապետարանում հանդիպել է արդեն նախկին քաղաքապետ Դավիթ Նարմանիային:  

«Միլանի» նախկին ֆուտբոլիստը և էներգետիկայի նախկին նախարարը ՏԻՄ ընտրությունների առաջին փուլի արդյունքներով հաղթանակ տարավ՝ ստանալով 51,09% ձայն: «Ես շատ կարևոր եմ համարում, որ ընտրվել եմ իմ երկրի մայրաքաղաքի ղեկավար, միաժամանակ նաև լավ եմ հասկանում՝ դա ինչ պատասխանատվություն է, ինչքան շատ աշխատանք ունեմ ես, և հետևաբար՝ թիմիս հետ միասին մենք կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք այսօր առաջնային են մեր երկրի համար»,- քաղաքապետի պաշտոնում առաջին հարցազրույցի ժամանակ ասել է Կալաձեն:

Կալաձեն արդեն առանձնացրել է մի քանի պրոբլեմներ, որոնք անհապաղ լուծման են սպասում, դրանցից են քաոտիկ շինությունները, ոչ հարմարավետ հանրային տրանսպորտը, կեղտոտ ստորգետնյա անցումները, մայրաքաղաքում մեքենաների կայանմամբ զբաղվող ընկերության անբարեխիղճ աշխատանքը:

Շուտով Կալաձեն կներկայացնի նաև տեղակալներին:

Թողնել պատասխան