Աջարիայում հորդառատ անձրևից փողոցներ են հեղեղվել

Հորդառատ անձրեւը խնդիրներ է ստեղծել Աջարիայում: Մախինջաուրիում Կալապոտ գետը վարարել է և հեղեղել կենտրոնական փողոցը։

Երթևեկությունը մի քանի ժամով կաթվածահար է եղել, խցանումը սկսվել է Բաթումիից։ Փոխքաղաքապետ Լևան Դավիթաձեի խոսքով, բնակչությունը չի տուժել։

Տրանսպորտային միջոցներով տեղաշարժը սահմանափակ է Բարցխանի և Թամարի բնակավայրերում ու Մախինջաուրիի կենտրոնական ճանապարհի հատվածում։

Տեղեկության համաձայն՝ փողոցների մաքրման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Հորդառատ անձրևը սկսվել է երեկ` ժամը 19:00-ից:

Օդերևութաբանների կանխատեսմամբ` հորդառատ անձրեւ է սպասվում նաև գիշերը։