Վրաստանում երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 12ին` ժամը 14:14ին, Թբիլիսիից 53 կմ հեռավորության վրա գրանցվել է 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնը:

Տեղեկացվում է,  որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թբիլիսիից 53 կմ հեռավորության վրա գտնվող Դմանիսիի շրջանի Սաղութլո գյուղում: Երկրաշարժի հետևանքների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Թողնել պատասխան