Ես պատմության դասագրքերում եմ, Պորոշենկոն՝ քրեական քրոնիկաներում. Սաակաշվիլի

«Ես արդեն պատմության դասագրքերում եմ, Պյոտր Պորոշենկոն՝ քրեական ու դատական քրոնիկաներում»,-ասել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ անդրադառնալով Պորոշենկոյի հայտարարությանը։

Մարտի 24-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ հատուկ ծառայությունների կողմից Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլի և ուկրաինացի պատգամավոր, օդաչու Նադեժդա Սավչենկոյի մասին նոր բացահայտումները ներառվելու են հատուկ ծառայությունների դասագրքերում:

«Ես դեռ դատարանում կպաշտպանեմ ինձ, այնուհետև ցուցմունք կտամ Պորոշենկոյի դեմ: Ինձ համար մի մտահոգվեք: Ես արդեն պատմության դասագրքերում եմ, իսկ Պորոշենկո թյուրիմացությունը` միայն քրեական կամ դատական փաստաթղթերում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սաակաշվիլին:

Թողնել պատասխան