Կախեթիին օդանավակայան է անհրաժեշտ. Կվիրիկաշվիլի

«Հասել ենք այն փուլին, որ Կախեթիին առանձին օդանավակայան է անհրաժեշտ»,-Կախեթիում «Ախաշենիի գինու հանգստավայր» հյուրանոցի բացմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Կարծում եմ, որ մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ կարող ենք Կախեթիից չարտերային թռիչքներ իրականացնել, հետագայում հնարավոր է անցնել կանոնավոր չվերթների»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Վարչապետը անդրադարձել է նաև Կախեթիում երկաթգծի գործարկման հարցին:
«Նոր երկաթգծի կառուցումը մեծ գումարների հետ է կապված: Կախեթիում մենք երկաթգիծ  ունենք, որը վերջնականապես ոչնչացված չէ, պետությունը անպայման պետք է վերականգնի այն: Զբոսաշրջության զարգացումն առանց երկաթգծի հնարավոր չէ»,-հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան