4 նոր դեպք. Վրաստանում կորոնավիրուսի նոր տվյալները

Վրաստանում վերջին օրվա ընթաքում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել: 

6 մարդ ապաքինվել և դուրս է գրվել: Թարմացված տվյալները հասանելի են կառավարության հատուկ կայքում՝ StopCov:

Փետրվարի 26-ից հունիսի 5-ը Վրաստանում կորոնավիրուսի 805 դեպք է հաստատվել: Մահացել է 15 մարդ: Ներկայումս կովիդ-կենտրոններում բուժվում է 142 մարդ: Ընդհանուր ապաքինվել է 650 մարդ: Կարանտինում այսօր 2424 քաղաքացի է, ստացիոնարում՝ 304:

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տվյալներով՝ հունիսի 4-ի դրությամբ երկրում ավելի քան 63 հազար PCR թեստ է արվել: