Վրաստանում 2028 թվականի մայիսի 1-ից հարկատուները պարտավոր են սպառողների հետ հաշվարկներ իրականացնելիս օգտագործել հատուկ հսկիչ դրամարկղային մեքենաներ և էլեկտրոնային առևտրի տերմինալներ, որոնք կաշխատեն միասնական համակարգի շրջանակներում. այս փոփոխությունը նախատեսված է Հարկային օրենսգրքում։
Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ 2027 թվականի հունվարի 1-ից հարկային մարմնում գրանցման ենթակա կլինեն միայն նոր ստանդարտի հսկիչ դրամարկղային մեքենաները։ Դրա հետ մեկտեղ, բիզնեսը կկարողանա մինչև 2028 թվականի մայիսի 1-ը օգտագործել արդեն իսկ գրանցված դրամարկղային մեքենաներն ու տերմինալները։
Հարկատուներին դրամարկղային մեքենաներով ու տերմինալներով ապահովումը, նաև դրանց տեխնիկական սպասարկումը կիրականացնի Վրաստանի կառավարության ընտրած մեկ օպերատոր։ Սպասարկման վճարի չափն ու վճարման կարգը կառավարությունը կսահմանի հավելյալ։
Սպառողի հետ հաշվարկ իրականացնելիս առանց դրամարկղային մեքենայի աշխատելու կամ դա չօգտագործելու համար կտուգանվեն 200 լարիի չափով։
Փոփոխությունների հիմնական մասն արդեն ուժի մեջ է մտել, իսկ նոր համակարգի պարտադիր պահանջները փուլ առ փուլ ուժի մեջ կմտնեն 2027 և 2028 թվականներին։
Փոփոխությունների հեղինակներն ու նախաձեռնողներն են Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Պաատա Կվիժինաձեն, Իրակլի Խելաձեն, Բեժան Ծաքաձեն, Զուրաբ Ռուրուան, Գիորգի Բարվենաշվիլին և Լևան Մաճավարիանին։