Մեզ ևս մեկ տարուց մի քիչ ավել դեռ անհրաժեշտ կլինի դիմակ կրել. Գամկղրելիձե

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն խոսել է երկրում տիրող համաճարակային իրավիճակի և որոշ սահմանափակումների մեղմացման մասին: 

Նրա խոսքով՝ մեղմացված սահմանափակումները կարող են կրկին ռիսկ առաջացնել, եթե հասարակությունը կրկին պատրանք ստեղծի, որ կորոնավիրուսին հաղթել են: Գամկղրելիձեի խոսքով՝ փոքր Վրաստանի համար վարակի օրական 400-500 նոր դեպքը կարևոր ցուցիչ է:

«Պետք է  շատ զգույշ լինենք: Բոլորս պետք է կրենք դիմակ, որը հիմնական պաշտպանող միջոցն է: Մեզ ևս մեկ տարի և մի քիչ ավել անհրաժեշտ կլինի դիմակ կրել: Քանի դեռ բնակչության 70 տոկոսը չի պատվաստվել և վարակի դեմ արդյունավետ դեղամիջոց չի հաստատվել՝ դիմակը, ձեռքերի մշակումն ու հեռավորություն պահելը պարտադիր կլինի: Սրան պետք է համակերպվենք»,- նշել է Գամկղրելիձեն: