Կատալիզատորների բիզնեսին վերջ է տրվում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ երկրից ավտոմեքենաների կատալիզային չեզոքարարների (կատալիզատորների) արտահանումն արգելվելու է։

Վարչապետը նշել է՝ Վրաստանում աղտոտված օդի հիմնական պատճառներից մեկն առանց կատալիզատորի մեքենաների անկանոն կայանումն է։

Կառավարության ղեկավարի խոսքով, կատալիզատորների հարցը «վերածվել է բիզնեսի»։ Ըստ նրա՝ Վրաստանում կատալիզատորները մեքենաներից ապամոնտաժվում են և վաճառվում արտասահմանում։

«Մենք ուսումնասիրել ենք հարցը, անհրաժեշտ է դադարեցնել կատալիզատորների արտահանումը։ Առանձին որոշում կհրապարակենք, որով կարգելվի կատալիզատորների արտահանումը»,- ասել է վարչապետը:

Կատալիտիկ չեզոքարար համակարգն իրականացնում է վնասակար նյութերի վնասազերծումը։