Օմբուդսմենն անընդունելի է համարում մարդու կողմնորոշումը պախարակելը

Վրաստանի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիի խոսքով, մարդու կողմնորոշմանն անդրադառնալու փորձն իր համար անընդունելի է:

Այս հայտարարությամբ Իոսելիանին արձագանքել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի այն հայտարարությանը, թե Թբիլիսիի պետական համալսարանում (ԹՊՀ) տեղի ունեցած միջադեպի մասնակից երիտասարդները «տարատեսակ կողմնորոշումներ ունեն»:

«Ինձ համար անընդունելի է անձի կողմնորոշմանը վերաբերող ցանկացած հղում, քանի որ այն պաշտպանված է Վրաստանի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ»,- ասել Իոսելիանին:

Կոբախիձեի խոսքով, ԹՊՀ-ում տեղի ունեցած միջադեպը, երբ ուսանողները ռուսական թղթադրամներ են նետել Կոբախիձեի վրա, ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերության կազմակերպած սադրանքն է։

Կոբախիձեն՝ իր վրա ռուբլիներ նետելու մասին