«Ամոթ է, պարոն Իվանիշվիլի». Ուսուփաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին սեպտեմբերի 13-ին հրավիրած  մամուլի ասուլիսում անդրադարձել է նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին: Նա  Իվանիշվիլիի խոսքերը  «սուտ» է համարել:  Հիշեցենք` Իվանիշվիլին հայտարարել էր, թե  խորհրդարանի նախագահը խորհրդարանում ոչ մի պիտանի գործ չի արել:

Ի դեպ, Իվանիշվիլին անգործության մեջ է մեղադրել նաև  խորհրդարանի պետական  սահմանդրական հանձնաժողովին: Ի պատասխան, Ուսուփաշվիլին ասել է.

«Ցավոք,  երեկ նորից սուտ լուրեր են  տարածվել: Այս անգամ, սակայն, առավել ցավալի է, որ այն  տարածեց  Բիձինա Իվանիշվիլին: Ես դեռ հակված եմ այն մտքին, որ այս ամենը նրա սխալ տեղեկացվածության արդյունքն է, և որ այդ ամենը նա ասել է ոչ գիտակցված»:

Ուսուփաշվիլիի կարծիքով Իվանիշվիլիի մեղադրանքները միանգամայն անհիմն են, քանի որ հանձնաժողովն իր 2,5 տարվա գործունեության արդյունքում  ներկայացրել է 101 շատ կարևոր առաջարկ:

«Պետական սահմանադրական հանձնաժողովը  չի կարողացել որոշումներ ընդունել, քանի որ «Միացյալ ազգային շարժումը», որին բացի իր կուսակցությունից այս երկրում տեղի ունեցող ոչ մի բան չէր անհանգստացնում ,  դե ֆակտո բոյկոտ էր հայտարարել հանձնաժողովի դեմ»:

Ուսուփաշվիլին նաև ասել է. «Ամոթ է, պարոն Իվանիշվիլի. նման բան ասողին այլևս ոչ ոք չի վստահի: Ես չեմ ցանկանում, որ վրաց հասարակությունը մնա հեղինակություն չունեցող առաջնորդների հույսին»:

Տեղեկացնում է «news.ge»-ն:

Թողնել պատասխան