Դմանիսիում ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել

Դմանիսիի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով նույն ընտանիքի չորս անդամ է զոհվել: Տեղեկությունը տարածում է Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը:

Հայտնի է, որ մարդատարը, որում գտնվել են ընտանիքի անդամները, բախվել է բեռնատարին: Մահացածները Դմանիսիի շրջանի Սաֆարլո գյուղից են։

Ըստ ՆԳՆ-ի, վթարի պատճառները պարզվում են։