Վարակաբան Թենգիզ Ցերցվաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Կլինիկայում հայտարարել են որ նրա առողջական վիճակը բավարար է ու նա բուժվում է տանը:

«Ցերցվաձեի մոտ թեթև նախանշաններ են, հետևաբար նա կարիք չունի ստացիոնար բուժում ստանալու, բուժվում է տանը»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, պանդեմիայի մեկնարկի օրվանից ի վեր Ցերցվաձեն ներգրավվել է կորոնավիրուսի կառավարման գործընթացում՝ որպես կլինիկական խմբի ղեկավար: Նրա ղեկավարության ներքո են հաստատվում ու սահմանվում կորոնավիրուսի կառավարման ու բուժման արձանագրությունները: