Ցխինվալիում անհանգստացել են ընդդիմության հայտարարությունից

Վրաստանի կողմից չվերահսկվող Ցխինվալիի դե ֆակտո խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Զազա Դրիաևը ասել է, որ Ցխինվալիում անհանգստացած են աբխազական ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիայի հայտարարությամբ:

Աբխազիայի դե ֆակտո նախագահի թեկնածու Բժանիան օրեր առաջ ասել էր, որ Վրաստան-Աբխազիա երկխոսություն հարկավոր է՝ տնտեսական ոլորտում:

«Մենք, իհարկե, մի քիչ անհանգստացած ենք այդ գործողություններով, բայց դա Աբխազիայի ներքին գործն է, դա լինելու է աբխազ ազգի ընտրությունը: Մենք ուշադրությամբ հետևում ենք եղբայրական հանրապետությունում ընթացող գործընթացներին, սակայն չպետք է միջամտենք»,- ասել է Դրիաևը:

Ըստ նրա՝ Հարավային օսիան Վրաստանի հետ երկխոսություն վարելու նպատակ չունի՝ մինչև որ Թբիլիսին չճանաչի հանրապետության անկախությունն, ու կողմերը ուժի չկիրառման մասին հուշագիր չստորագրեն:

Հիշեցնենք՝ Աբխազիայի ընդդիմության առաջնորդը վրացական լրատվամիջոցին ասել էր, որ «Սոխումիի ու Թբիլիսիի միջև պետք է երկխոսություն լինի՝ ինչ ձևաչափով, նշանակություն չունի»: