Ուկրաինայի վարչապետը հրաժարական տվեց

Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հրաժարական է ներկայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Նա գրել է, որ դիմումն արդեն ներկայացվել է երկրի նախագահին:«Ես պաշտոնի եմ եկել՝ կատարելու նախագահի ծրագիրը: Նա ինձ համար թափանցիկության ու օրինապահության օրինակ է: Սակայն, որպեսզի վերացնենք ցանկացած կասկած՝ նախագահի հանդեպ մեր հարգանքի ու վստահության հետ կապված, ես ազատման դիմում են ներկայացրել»,- գրել է Գոնչարուկը: Նա նաև նշել է, որ վարչապետի պաշտոնում ինքը լավ հիմք է թողնում՝ երկրի զարգացման համար:  Գոնչարուկը չի նշել որոշման պատճառը, սակայն վերջերս ուկրաինական լրատվամիջոցներում ձայնագրություն էր տարածվել, որում վարչապետն ասում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին տնտեսությունից գաղափար չունի:

Լուսանկարը՝ Գոնչարուկի ֆեյսբուքյան էջից