Ղարիբաշվիլին մասնակցել է «Գինու օրեր» փառատոնի բացմանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թելավիում մասնակցել է «Գինու օրեր» փառատոնի բացմանը, հաղորդում է Վրաստանի կառավարությունը։

Թելավիում՝ «Գինու օրերի» շրջանակներում, Էրեկլե թագավորի պալատի բակում կազմակերպվել են վրացական գինու համտես և ցուցահանդես-վաճառք։

Հաղորդագրության համաձայն՝ միջոցառման շրջանակներում անցկացվել են դերասանների երթ, նկարչության ու կավագործության վարպետության դասեր։ Փառատոնի շրջանակներում նաև կազմակերպվել են էքսկուրսիաներ Թելավիի գինեգործարաններ։ Գործել է «8000-ամյա շարունակական ավանդույթ» խորագրով գինու ցուցահանդեսը։

Կարդացեք նաև՝

Մեկնարկում են վրացական «Գինու օրերը»