Ավարտվել է Շուլավեր-Շահումյան-Սիոնի-Ծերաքվի ավտոճանապարհի նորոգումը

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների դեպարտամենտն ավարտել է ներպետական ​​նշանակության Շուլավեր-Շահումյան-Սիոնի-Ծերաքվի ավտոճանապարհի 12 կմ երկարությամբ հատվածի վերականգնումը, հայտնում է Ճանապարհների դեպարտամենտը։

Վերականգնված ճանապարհահատվածը գտնվում է Մառնեուլիի մունիցիպալիտետում՝ Շահումյան և Ծերաքվի գյուղերի միջև։

Նախագիծը, որը ներառում էր ճանապարհի նորոգում, հեղեղատարների կառուցում, բնակիչների բակերի մուտքերի ասֆալտապատում, ճանապարհի երթևեկելի մասի գծանշում և ճանապարհային նշանների դասավորում, ֆինանսավորվել է պետական ​​բյուջեից, արժեքը կազմել է ավելի քան 7,7 մլն լարի։