Ամեն գնով պայքարում եմ կյանքիս համար․ Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հաղորդագրություն է հրապարակել, որտեղ նշել է, որ ամեն գնով պայքարում է կյանքի համար։

Նրա խոսքով՝ երկրպագուների աջակցությունն իրեն տալիս է քաջություն և հոգևոր ուժ։

«Գիտեմ, որ ինձ շատերն են երկրպագում Վրաստանում, Ուկրաինայում և աշխարհի շատ երկրներում, ես անչափ շնորհակալ եմ դրա համար։ Ուզում եմ, որ դուք իմանաք, որ ես պայքարում եմ կյանքիս և առողջությանս համար՝ մոբիլիզացնելով իմ ամբողջ ներքին ուժը։ Ինչքան էլ թույլ լինեմ, միշտ ձեր մասին եմ մտածում։ Ձեր հանդեպ իմ սերն անպայման կփրկի ինձ», — գրել է «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Սաակաշվիլիին։

Կարդացեք նաև՝

Սաակաշվիլին մահվան շեմին է. ՄԱՇ անդամ