ԼԳԲՏ դրոշը հոմոֆոբ ակցիայի երկնքում. տեսանյութ

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, որտեղ այսօր հավաքվել են ԼԳԲՏ համայնքի միջոցառումներին դեմ հանդես եկողները, երկնքում ծածանվել է սեռական փոքրամասնությունների դրոշը՝ կցված դրոնին։

Հիշեցնենք՝ ակցիան կազմակերպել են Լևան Վասաձեն և «Վրացական քայլերթ» կազմակերպությունը, ովքեր վերջին ամիսներին թույլ չեն տալիս, որ Tbilisi Pride-ն իրականացնի նախատեսած երթն ու մյուս միջոցառումները։

Հիշեցնենք՝ ԼԳԲՏ համայնքի միջոցառումներին դեմ հանդես եկողները այսօր առավոտից հավաքվել են քաղաքի տարբեր հատվածներում՝ չնայած նրան, որ ԼԳԲՏ-ի «Արժանապատվության երթը» հետաձգվել էր։

Tbilisi Pride-ի նախատեսած միջոցառումներին դեմ քաղաքացիների մի խումբը վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ից գտնվում էր ՆԳ նախարարության շենքի մոտ, մեկ այլ խումբ հավաքվել էր Թբիլիսիի Հանրապետության հրապարակում, իսկ ժամը 10:00-ից Վերայի այգում էին: