Մամուկա Բախտաձեն այսօր ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։ Վարչապետը կանդրադառնա երկրի համար կարևորագույն մի շարք հարցերի, առաջ եկող մարտահրավերներին, այդ թվում բռնազավթած տարածքներում առկա իրավիճակին:

Այսօր ԵՄ-ի և տարբեր երկրների առաջին դեմքերի հետ նախատեսված են բարձր մակարդակի երկկողմանի հանդիպումներ:

«Մենք բնական է, որ շարուանկելու ենք մեծ ուշադրություն դարձնել խաղաղապահ նախաձեռնություններին, քանի որ գագաթնաժողովի ձևաչափը ևս դա է ենթադրում: Սա խաղաղապահ առաքելություններին վերաբերող գագաթնաժողով է: Ինչ պետք է անենք, որպեսզի կայուն խաղաղություն հաստատենք»,- հայտարարել է ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Կախա Իմնաձեն:

Վարչապետ Բախտաձեի ԱՄՆ պաշտոնական այցը կավարտվի սեպտեմբերի 27-ին: