Քաղբանտարկյալների հարցը լուծված է. Գրիգոլ Վաշաձե

«Քաղբանտարկյալները կազատվեն, համաձայնություն կա ու բոլոր այն գործերը, որ հարուցվել են քաղաքական ճնշման նպատակով, կդադարեցվեն»,- այս մասին լրագրողների հետ զրուցում հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Գրիգոլ Վաշաձեն` մեկնաբանելով նախօրեին ընդդիմության ու մեծամասնության ներկայացուցիչների հանդիպումը:

Նրա խոսքով, իշխող թիմի հետ հասած համաձայնության արդյունքում ընտրական համակարգը առավելագույն կերպով մոտ կլինի համամասնական համակարգին:

«Մեզ համար բացարձակապես սկզբունքային էր քաղբանտարկյալների հարցը և այդ հարցի շուրջ համաձայնության հասանք: Երաշխիք չկա, ազգանուններով էլ գրված չէ, սակայն մեր երաշխիքը ֆասիլիտատորներն են: Տերմինի շուրջ չվիճենք, ուզում եք նրանց քաղբանտարկյալ կոչեք, ուզում եք՝ բարձր հասարակական կարևորության գործեր, ինչպես ուզում եք՝ փաստը մնում է փաստ»,- նշել է Գրիգոլ Վաշաձեն: