Մայսիմեկյան երթի 3 մասնակից է կալանավորվել

«Խմա»-ի և «Մայիսյան ուսանողական շարժման» կազմակերպած մայիսմեկյան երթի երեք մասնակցի ոստիկանությունը ձերբակալել է։

Ի պաշտպանություն Liberty Bank-ի մոտ ձերբակալված երկու ակտիվիստի՝ Գիորգի Խասաիայի և Կակո Չիկոբավայի, բախում է տեղի ունեցել Վակիե թաղամասի ոստիկանության մոտ հավաքվածների և ոստիկանների միջև, ինչից հետո ձերբակալվել է ևս մեկ ակտիվիստ՝ Դիտո Չանգելիան։

Բախումն սկսվել է այն բանից հետո, երբ հանրահավաքի մասնակիցները ներկ են լցրել Liberty Bank-ի գլխամասային գրասենյակի վրա։

Նշենք, որ մայիսի 1-ին՝ աշխատավորների իրավունքների պաշտպանության և համերաշխության միջազգային օրը, ձախ շարժումներն ու մասնագիտական ​​արհմիությունները ակցիաներ/երթեր են անցկացրել Թբիլիսիի տարբեր թաղամասերում։

«Խմա»-ի և «Մայիսյան ուսանողական շարժման» երթի մասնակիցները Liberty Bank-ից պահանջել են դուրս գրել կենսաթոշակային վարկերը։

Վրաստանում կենսաթոշակային վարկը կենսաթոշակառուներին տրվում է ստանդարտից բարձր տոկոսադրույքով։ Նախորդ տարի կառավարությունը կենսաթոշակային ֆոնդերի գրավադրմամբ վարկերի առավելագույն սահմանաչափ են որոշել 26 տոկոսը։ Մինչ այդ թոշակառուները վճարում էին իրենց կենսաթոշակով վերցված վարկի 30 տոկոսից ավելին։

Ցուցարարների հիմնական պահանջները` ստորև.

  • նվազագույն աշխատավարձ բոլոր աշխատողներին և պրոգրեսիվ հարկ հարուստներին,
  • անվճար սնունդ դպրոցներին,
  • արժանապատիվ բնակարան ուսանողներին, արժանապատիվ բնակարան բոլորին,
  • վճարովի հղիության արձակուրդ կանանց,
  • կենսաթոշակային վարկերի դուրսգրում: