Նախագահը ութ դատապարտյալի ներում է շնորհել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ութ դատապարտյալի ներում է շնորհել։ Տեղեկությունը տարածել է նախագահի լրատվական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ վեց դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է պատժից, երկուսի պատժաչափը կրճատվել է:

Ներում ստացած դատապարտյալների ինքնությունը հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ նրանց թվում կա մեկ կին։