Ազգային քննությունների մասին տեղեկատվությունը կհրապարակվի հունիսի 9-ին

Այսօր` հունիսի 9-ին, Վրաստանի կառավարությունում հրավիրված ասուլիսում կներկայացվի միացյալ ազգային քննությունների, մագիստրատուրայի և դրամաշնորհային քննությունների ժամանակացույցը:

Մամլո ասուլիսին կմասնակցեն Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչը, Փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության փոխնախարար Թամար Գաբունիան, Վրաստանի քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփո Գիորգաձեն, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն և փոխտնօրեն Պաատա Իմնաձեն: