Եղանակը Վրաստանում առաջիկա օրերին

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, հունիսի 10-ին երկրում կպահպանվի տաք և առանց տեղումների եղանակը: Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում սպասվում է 32-37 աստիճան, արևելյան Վրաստանում՝ 30-35 աստիճան տաքություն:

Հունիսի 11-ին չնայած բարձր ջերմաստիճանին, Վրաստանի որոշ շրջաններում սպասվում է կարճատև անձրև:

Հունիսի 12-13-ին արևմտյան Վրաստանում եղանակը համեմատաբար կզովանա և կտեղա անձրև: Կարճատև անձրև և ամպրոպ սպասվում է նաև արևելյան Վրաստանում, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ, սակայն բարձր ջերմաստիճանը կպահպանվի:

Մայրաքաղաքում մինչև հունիսի 11-ը սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ, իսկ հունիսի 12-13-ին սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը կկազմի 32-34 աստիճան: