Գախարիան կոչ է անում կառավարության անդամներին հանգստանալ Վրաստանում

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության անդամներին կոչ է անում ճանապարհորդել և հանգստանալ Վրաստանում: Գախարիան ներկայացնելով հակաճգնաժամային պետբյուջեն, ասել է, որ ընթացիկ տարվա ընթացքում աջակցության մեծ մասը տնտեսությանը կտրվի:

«Ուզում եմ վերադառնալ համավարակային իրավիճակին և յուրաքանչյուր քաղաքացու ևս մեկ անգամ կոչ անել ավելի զգույշ լինել: Այսօրվա օրը ցույց է տալիս, որ մենք ապահովագրված չենք: Մեր առաջնային պարտավորությունը զգուշանալն է՝ հանուն միմյանց: Պետք է նաև մեր վրացական տուրիզմի մասին հոգ տանենք: Յուրաքանչյուրիդ կոչ եմ անում ճանապարհորդել և հանգստանալ Վրաստանում, սա կլինի ամենամեծ աջակցությունը երկրի տնտեսությանը»,- հայտարարել է Գախարիան: