Այս դժվարին պահին պետք է համախմբվենք եկեղեցու շուրջ. Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Սվետիցխովելիի տաճարից խոսել է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Ըստ վարչապետի, այս դժվարին պահին պետք է համախմբվել եկեղեցու շուրջ։

«Մեզ համար, բոլորի համար մեր հայրապետի, մեր իմաստուն առաջնորդի խորհուրդն ու խրատը մեծ նշանակություն ունի, մենք մեծ հույս ունենք մեր եկեղեցու, մեր հայրապետի հետ, այսօր բոլորս պետք է համախմբվենք եկեղեցու շուրջ, միասնական բռունցքի պես՝  շարունակելու առաջ շարժվել։

Այսօր դժվար ժամանակներ են ողջ աշխարհում։ Ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում։ Աշխարհը կանգնած է շատ մեծ մարտահրավերների առաջ, բայց փառք Տիրոջը, մեր եկեղեցու աղոթքներով ու փառաբանությամբ մենք հանգիստ անցնում ենք այս փորձությունը, և Աստծո հույսով այս ճանապարհը կանցնենք հանգիստ: Աստված մեզ պահապան»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նշենք, որ Վրաստանում հոկտեմբերի 14-ին նշվում է Սվետիցխովլոբան (Մցխեթոբան):

Սվետիցխովլոբայի միջոցառումները հետաձգվել են