Տրանսպորտով երթևեկելու ավելի քան 347 հազար քարտ է վաճառվել

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն, 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում վաճառվել է հասարակական տրանսպորտով երթևեկելու 347 հազար 269 վճարային քարտ, իսկ ստացված գումարը կազմել է 15 մլն 474 հազար 403 լարի։

Տեղեկատվության համաձայն, քաղաքացիները ձեռք են բերել ամենամեծ թվով՝ 198 հազար 678 միավոր 1 ամսվա քարտ, որոնց արժեքը կազմում է 40 լարի, իսկ ստացված գումարը կազմել է՝ 8 մլն լարի։

Վաճառքի ծավալով երկրորդ տեղում է բաժանորդագրային համակարգի մեկօրյա քարտը, որի արժեքը 3 լարի է։ Նշված ժամանակահատվածում ուղևորները գնել են մինչև 100 հազար քարտ, ստացված գումարը կազմել է 299 հազար 643 լարի։

Հասարակական տրանսպորտի ուղևորները ամենաքիչը գնել են 20 լարի արժողությամբ մեկշաբաթյա բաժանորդագրային քարտը. ընդհանուր առմամբ, հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը վաճառվել է 7 հազար մեկշաբաթյա քարտ: