Վարորդական իրավունք ստանալու համար քննությունները ժամանակավոր դադարեցվում են

Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ, ՆԳ նախարարության ծառայությունների գործակալությունը այսօրվանից՝ նոյեմբերի 30-ից որոշ ծառայություններ դադարեցնում կամ աշխատանքի այլ ռեժիմի է անցնում:

Այսօրվանից ՆԳ ծառայությունների գործակալությունում ժամանակավորապես հնարավոր չէ.

  • վարորդական իրավունք ստանալու համար տեսական և գործնական քննություն հանձնել (բացի այն քաղաքացիներից, որոնք արդեն գրանցվել են, կամ հանձնել տեսական քննությունը),
  • ժամանակավորապես դադարեցվում են հրազենի գրանցման հետ կապված ընթացակարգերը,
  • քաղաքացիները չեն օգտվի Ախալքալաքի և Ամբրոլաուրիի սպասարկման կենտրոնների ծառայություններից:

Ըստ նոր աշխատանքային գրաֆիկի՝ սպասարկման գործակալությանը հնարավոր է դիմել մեքենայի մաքսազերծման, վերաարտահանման, արտահանման և գրանցման ընթացակարգերի համար միայն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին: