Ուսուցիչների քննությունները տեղի կունենան 2021 թվականին. ԿԳ նախարարություն

Վրաստանում առկա համաճարակային իրավիճակից և Առողջապահության նախարարության հանձնարարականներից ելնելով՝ ուսուցիչների քննությունները, ինչպես նաև հատուկ ուսուցիչների քննությունները տեղի կունենան մինչև 2021-2022 ուսումնական տարվա սկզբին:

Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի ԿԳՄՍ նախարարությունը:

ԿԳՄՍ նախարարության տեղեկատվությամբ 2021 թվականին անցկացվելիք քննությունների համար կհայտարարվի նոր գրանցում, որտեղ կկարողանան գրանցվել բոլոր պրակտիկոս ուսուցիչները:

Հիշեցնենք՝ ուսուցիչների իրավասության հաստատման քննությունները պետք է տեղի ունենային 2020 թվականի ամռանը, սակայն համաճարակի պատճառով դրանք հետաձգվեցին մինչև նոյեմբեր: