Չհայտարարագրված ապրանքներ վրաց-հայկական սահմանին

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները վրաց-հայկական «Սադախլո» մաքսային անցակետում, կասկածի հիման վրա, օտարերկրյա քաղաքացու վարած բեռնատարի մանրամասն զննության արդյունքում հայտնաբերել են չհայտարարագրված ապրանքներ, մասնավորապես՝ տարբեր սորտերի 10 հազար 095 հատ բույս։

Եկամուտների ծառայության տվյալներով, չհայտարարագրված ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 11 հազար 460 լարի 50 թեթրի։

Վրաստանի մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, օրինախախտ քաղաքացու նկատմամբ պատժամիջոց է կիրառվել. նա տուգանվել է 11 հազար 460 լարի 50 թեթրիի չափով։