Վրաստանի քաղաքացիները Լիտվա այցելելիս 14-օրյա կարանտին չեն անցնի

Հուլիսի 25-ից Վրաստանի քաղաքացիները և Վրաստանում մշտական կեցություն ունեցող անձինք Լիտվա այցելելիս 14-օրյա կարանտին անցնելու անհրաժեշտություն չեն ունենա:

Ինչպես Վրաստանոմ Լիտվայի դեսպանատունն է տեղեկացնում  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում՝ համապատասխան որոշումը կայացրել է Լիտվայի Առողջապահության նախարարը, չնայած հնարավոր է այն վերանայվի համաճարակային իրավիճակի վատթարացման դեպքում:

«Լիտվայի Առողջապահության նախարարի (որ միաժամանակ  Լիտվայի ազգային անհետաձգելի գործողությունների ղեկավարն է) որոշմամբ՝ 2020 թվականի հուլիսի 25-ից Վրաստանի քաղաքացիները և Վրաստանի տարածքում օրինական բնակվող անձինք պարտավոր չեն լինի 14-օրյա կարանտին անցնել»,- նշված  է տեղեկության մեջ: