Վրաստանում կորոնավիրուսի 3216 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3216 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 135 584 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 937 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 113 986 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 1267:

Կարանտինային գոտում է գտնվում 2 104 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6383 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 857 պացիենտ: