Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կբացի Վրաստանի նախագահը

Դեկտեմբերի 11-ին նշանակված Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կբացի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Նիստին կմասնակցի ԿԸՀ-ի նախագահը: Առաջին նիստի ընթացքում կարող են ներկա գտնվել նաև պետական ու հասարակական գործիչներ:

Խորհրդարանն առաջին նիստին իրավունք ունի անցնել աշխատանքի, եթե նիստին մասնակցի նորընտիկր խորհրդարանի մեծամասնությունը:

Առաջին նիստի ընթացքում կընտրվի ժամանակավոր ձայների հաշվման հանձնաժողով և ժամանակավոր մանդատային հանձնաժողով:

Առաջին նիստին ելույթ կունենա ԿԸՀ-ի նախագահը, կներկայացնի ընտրությունների արդյունքները, ինչից հետո ըստ այդ արդյունքների մանդատային հանձնաժողովը լիազորությունները կհանձնի խորհրդարանի անդամներին: