Առաջիկա օրերի եղանակը Վրաստանում

Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ, սեպտեմբերի 3-ին արևմտյան Վրաստանում կպահպանվի համեմատաբար ցուրտ ու անձրևային եղանակը: Օդի ջերմաստիճանը կկազմի +18, +23 աստիճան: Սեպտեմբերի 4-ից եղանակը կկայունան և մինչև սեպտեմբերի 8-ը հնարավոր է կարճատև անձրև որոշ շրջաններում:

Արևելյան Վրաստանում մինչև սեպտեմբերի 4-ը կփչի ուժեղ քամի: Գիշերային ժամերին կնվազի օդի ջերմաստիճանը: Մինչև սեպտեմբերի 8-ը որոշ վայրերում կտեղա անձրև, հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +23, +28 աստիճան:

Մինչև սեպտեմբերի 4-ը Թբիլիսիում կփչի հյուսիս-արևմտյան ուղղությամբ ուժեղ քամի, օդի ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչև +13, +15 աստիճան: Մինչև սեպտեմբերի 8 -ը, առավելապես գիշերվա և երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-5-ը կլինի +24, +26 աստիճան, սեպտեմբերի 6-ից կբարձրանա մինչեւ +29 աստիճան: