Երկուշաբթի հայտարարություն կանեմ իմ ծրագրերի մասին. Սաակաշվիլի

Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ սեպտեմբերի 6-ին կխոսի Վրաստանի հետ կապված իր ծրագրերի մասին:

«Երկուշաբթի հայտարարություն կանեմ իմ ծրագրերի մասին և Վրաստանի գործընթացներում իմ անմիջական մասնակցության մասին», — գրել է Սաակաշվիլին այսօր, սեպտեմբերի 3-ին ֆեյսբուքյան իր էջում:

Սաակաշվիլին Ուկրաինա մեկնելուց հետո, բազմիցս հայտարարել է Վրաստան վերադառնալու մասին, որտեղ նրան սպառնում է ազատազրկում:

Սաակաշվիլին նաև 2021 թվականի ամռանը հայտարարեց, որ այս անգամ անպայման Վրաստան է գալու` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար: