Վրաստանում Pfizer-ով կպատվաստվեն 16-ից բարձր տարիքի անձինք

«Pfizer» պատվաստանյութով Վրաստանում պատվաստվել կկարողանան 16 տարեկանից բարձր քաղաքացիները։

Համապատասխան փոփոխությունը կատարվել է Փախստականների, աշխատանքի, առողջության և սոցիալական հարցերի նախարարի` COVID-19- ի դեմ պատվաստանյութերի ներդրման և իմունիզացիայի կառավարման կանոնները հաստատելու մասին 2021 թ. փետրվարի 3-ի №01-11/N հրամանում:

Առաջին պարբերությունը պետք է ձևակերպվի հետևյալ կերպ.

«Պատվաստումը կատարվում է 16 տարեկանից բարձր անձանց, պատվաստումների ընթացքը բաղկացած է 2 ներարկումից, պատվաստումների միջանկյալ ժամկետը՝ առնվազն 21 օր է»: