Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող է անհետացել

Թբիլիսիում անհետացել է ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլըն։  

Կինը՝ Լեյլա Մուստաֆաևան,  ով արդեն դիմել է Վրաստանի իրավապահ մարմիններին, ասում է, որ ամուսինը չի պատասխանում հեռախոսազանգերին: Meydan.tv-ի փոխանցմամբ՝ Լեյլան մտավախություն ունի, որ ամուսնուն ձերբակալել են Ադրբեջանի իշխանությունները։

Աֆգան Մուխթարլըն հայտնի է Ադրբեջանի իշխանությունների դեմ քննադատական հոդվածներով։ Նա 2015 թվականին ստիպված է եղել տեղափոխվել Թբիլիսի:

Լրատվականը փոխանցում է, որ  վերջերս Ադրբեջանի իշխանություններին մոտ կանգնած գործակալություններից մեկը հրապարակել է Թբիլիսիում  «ընդհատակում գործող» ադրբեջանցի ընդդիմադիրների ցանկը: Նրանց թվում նշվում են հայտնի վիրաբույժ Ֆարման Ջեյրանովի, «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի, լրագրող Աֆգան Մուխթարլըի անունները:

Թողնել պատասխան