ԹՊՀ-ում մեկնարկեց ուսումնական տարին

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում մեկնարկեց 2023-2024 թթ․ ուսումնական տարին։ Այս տարի բուհն ունի ավելի քան 6000 առաջին կուրսեցի։

Ուսումնական առաջին օրվա կապակցությամբ ԹՊՀ-ի ռեկտոր Ջաբա Սամուշիան ունեցավ հանդիպումներ գործող 7 ֆակուլտետներից 6–ի առաջին կուրսեցիների հետ (բժշկական ֆակուլտետի հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 21-ին)։

Նշենք, որ Վրաստանի տարբեր բուհերը տարբեր ժամանակահատվածում են սկսում ուսումնական տարին, օրինակ՝ Իլիայի պետական համալսարանում և Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում այն կմեկնարկի սեպտեմբերի 25-ին, Թբիլիսիի պետական գեղարվեստի ակադեմիայում՝ հոկտեմբերի 2-ին և այլն։