Ռուսները Թբիլիսիի փոխարեն Երևանն են նախընտրում

Ռուսների համար աշնանային տուրերում դեպի Վրաստան ուղղությունը ամառվա համեմատ աճել է 10,3 տոկոսով, տեղեկանում ենք OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության հետազոտությունից:

Ըստ տեղեկության, սակայն, աշնանային հայտնի ուղղություններում Վրաստանն այլևս ռուսների թոփ 10-յակուում չէ. 18-րդ հորիզոնականում է:

Ընկերության տվյալներով, ռուս զբոսաշրջիկների մեծ մասը պլանավորում է աշնանը այցելել Ստամբուլ, որի մասնաբաժինը կազմում է օտարերկրյա հյուրանոցների բոլոր ամրագրումների 10,2 տոկոսը։ Հաջորդը Երևանն է՝ 4,5 տոկոս, Դուբայը՝ 2,8 տոկոս, որին հաջորդում են Փարիզը և այլն: