Վրաստանում վառելիքը թանկանում է

Վրաստանում վառելիքը շարունակում է թանկանալ, գրում է BusinessPressNews-ը:

Մասնավորապես, լցակայաններում վառելիքի տարբեր տեսակների գինը վերջին 1 ամսում թանկացել է 25 թեթրիով:

Ըստ BusinessPressNews-ի՝ այսօրվա դրությամբ Socar-ի լցակայաններում «Պրեմիում» տեսակի վառելիքի 1 լիտրի գինը 3,03 լարի է, «Ռեգուլյար» տեսակինը՝ 2,78 լարի, «Սուպեր» տեսակինը՝ 3,70 լարի: Եվրոդիզելն արժե 3,08 լարի։

Vissol-ի լցակայաններում «Դիզելէներջի» տեսակի գինը 3,04 լարի է, «Էկոդիզել» տեսակինը՝ 3,14 լարի, «Էկոպրեմիում»-ը և «Եվրոռեգուլյար»-ն այսօրվա դրությամբ արժեն 3.04 և 2.78 լարի, «Էկոսուպեր»-ի գինը կազմել է 3,68 լարի։

Gulf-ի լցակայաններում «Ջի ֆորս պրեմիում»-ի 1 լիտրի արժեքը 3,09 լարի է, «Ջի ֆորս եվրո ռեգուլյարինը»՝ 2,89 լարի: